ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

2021-ին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ

2021-ին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ
15.09.2020 | 21:55

Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2021-ին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ՝ ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Այս տարվա մեր կանխատեսած 6.2 տոկոս անկմանը 2021-ին կհաջորդի մոտավոր 5 տոկոս տնտեսական աճ: Ակնկալում ենք, որ բոլոր ոլորտները դրական աճ են ունենալու, օրինակ՝ ծառայությունները կանխատեսում ենք 4.2 տոկոս աճ, գյուղատնտեսությունը կհասնի 3.2 տոկոս աճի, արդյունաբերությունը կունենա 5 տոկոս աճ»,-ասաց Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով որոշ ոլորտներում տնտեսական ակտիվությանը՝ Մարտին Գալստյանը նշեց, որ արդյունաբերության պարագայում կանխատեսում էին, որ նվազումը կլինի 2.2 տոկոս, սակայն այս պահին 2 տոկոս է: Դրական տեղաշարժ կա արդյունաբերության մասով, որը հումքային ապրանքների արտահանման հետ է կապված, և միջազգային շուկայում արձանագրված բարձր գների: Զգալի անկում է նկատվում շինարարության ոլորտում՝ -18.7 «Ասեմ, որ այստեղ վիճակագրական խնդիր էլ կա: Շինարարությունը գրանցվում է, երբ ավարտվում է, ընթացքում տեղի ունեցող շինարարությունը չի գրանցվում վիճակագրորեն: Ուստի, հնարավոր է լինեն դեպքեր, երբ մենք տեսնում ենք փաստացի աշխատանք շինարարական հրապարակներում, բայց դա արձանագրված չէ»,-հավելեց ԿԲ նախագահը:

Դիտվել է՝ 5635

Մեկնաբանություններ